Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչ ության կապակցությամբ:   «Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը: Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ: Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,-ասվում է նրա ուղերձում։

Կարդալ ավելին

«Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը, սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին»․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։   Հեռագրում ասված է.   «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,   Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։   Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։ Խորին ցավակցություններս եմ հայտնում…

Կարդալ ավելին

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում զոհերի ու տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկությունները ճշտվում են. ՀՀ ԱԳՆ

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և տուժածների շարքում հայերի առկայության մասին տեղեկությունները ճշտվում են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կարդալ ավելին

«Mash» թելեգրամյան ալիքը հրապարակել է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների նախնական ցուցակը

Mash տելեգրամ ալիքը հրապարակել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունցի տուժածների նախնական ցուցակը։ Նրանց թվում կան 8 և 11 տարեկան երեք երեխաներ։ Մեծ մասը տուժել է հրազենային վնասվածքներից և շմոլ գազից թունավորումից։ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի ու վիրավորների թվում հայերի մասին տեղեկությունները ճշտվում են, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։   1. Օլգա Սելդեւա…

Կարդալ ավելին