March 24, 2024

Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում, կա վիրավոր․ հայտնաբերել են կրակված 6 պարկուճ և 1 գնդակ

Այսօր՝ մարտի 24-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Պարեկներն ու ոստիկանները Զոհրաբի փողոցում…

Կարդալ ավելին

Ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները. ԱԳՆ

Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները: Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք»,- նշում են…

Կարդալ ավելին

ՆԳՆ. Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար»։

Կարդալ ավելին