2023-ին ԱԱԾ-ն բացահայտել է պետությանը պատճառված 16 մլրդ դրամի վնաս․ Աբազյան

Հայաստանում կոռուպցիայի հակազդման և հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում 2023 թ․ ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարողացել է բացահայտել երկրին պատճառված շուրջ 16 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է 395 մլն դրամը. այս մասին ասել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի…

Կարդալ ավելին

Մոսկվայում ռումբերի տեղադրման սպառնալիքի պատճառով բժշկական կենտրոնից 900 մարդ է տարհանվել

Պայթյունի սպառնալիքի պատճառով Մոսկվայի հիվանդանոցներից մեկից կատարվել է մարդկանց տարհանում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ն․ Ի․ Պիրոգովի անվան ազգային բժշկական-վիրաբուժական կենտրոնից, ըստ գործակալության զրուցակցի, տարհանվել է 900 մարդ, տուժածներ չկան։ Կատարվում է հետաքննություն։ Ավելի վաղ ռուսական Telegram ալիքները հաղորդել էին, որ բժշկական կենտրոնը նամակ է ստացել ականապատման մասին։ Նամակում ասվում էր, թե մի…

Կարդալ ավելին

Նոր Նորքի ոստիկանության բաժին ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է. ՔԿ

Նոր Նորքի ոստիկանության բաժին երեկ ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է, մյուս երկուսը հիվանդանոցում են՝ ստացիոնար բուժում են ստանում։ Այս մասին  փոխանցեցին Քննչական կոմիտեից։ Ձերբակալված անձին առայժմ մեղադրանք առաջադրված չէ։ ՔԿ-ից հայտնեցին, որ իրավապահները լայնածավալ գործողություններ, խուզարկություններ են իրականացնում։ Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 17։00-ի սահմաններում, երեք անձ փորձել է ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի…

Կարդալ ավելին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը գրառում է կատարել Երևանում ՌԴ դեսպանատանը բացված ցավակցությունների գրքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և գրառում կատարել «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին բացված ցավակցությունների գրքում։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նաև ցավակցական հեռագիր է հղել և զորակցություն հայտնել «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա․Միլլերին և զոհերի ընտանիքներին։ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կոլեկտիվի և…

Կարդալ ավելին