March 26, 2024

Սևակ Տիգրանյանին հեռացրել են ՔՊ-ից

ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել․ «Մարտի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։ Վարչության որոշմամբ Սևակ Տիգրանյանը հեռացվել է կուսակցությունից»։  

Կարդալ ավելին

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ը ժամը 20:00-ից փակ կլինի

Մարտի 26-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սիսիանի տարածաշրջաններում և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին ձյուն է տեղում։Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   «Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ…

Կարդալ ավելին

«Օրենքով գող» Ա.Ղ.ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. Նա «թագադրվել է» Ռոստովում եւ պահպանել է իր այդ կարգավիճակը

Դատախազը 2024 թվականի մարտի 26-ին հաստատել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է…

Կարդալ ավելին

Դատարանը Գալեյանի գործով մեկ պահանջ է սահմանել

«Որդիների կանչ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ  Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու  բողոք պահանջը և նա  կկարողանա այցելել իր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված որդու շիրիմին։ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։

Կարդալ ավելին