March 30, 2024

551 տուժած, 144 զոհ՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության հետևանքով

  «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունից տուժածները 551-ն են, հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Մարտի 30-ի 06:00-ի դրությամբ ահաբեկչությունից տուժած մարդկանց ընդհանուր թիվը 695 է, այդ թվում՝ 15 երեխա։ 695-ից 144-ը մահացել են, այդ թվում՝ 5 երեխա»,- նշված է հաղորդագրությունում Տուժածների մեծ մասը այժմ ամբուլատոր բուժում է ստանում։

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանի որոշումներն ու քայլերը ի վնաս երկրի են, բայց որոշ ժամանակ անց Հայաստանի քաղաքական դաշտը կառողջանա․ Բիստրիցկի

Երևանի անզգույշ քայլերը կարող են խորացնել հակասությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն իր ժամանակին Հայաստանում քաղաքական դաշտը կառողջանա, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է «Վալդայ» միջազգային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրեյ Բիստրիցկին։   Անդրադառնալով, մասնավորապես, հայկական բանկերի կողմից «Միր» վճարային քարտերի սպասարկման դադարեցմանը, քաղաքագետը նշել է․ «Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներն ու իրականացրած…

Կարդալ ավելին

Զգուշացե՛ք. կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ. ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք` խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:   «Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր…

Կարդալ ավելին

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։   Հանդիպումն անցել է «բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։

Կարդալ ավելին