
Հայաստանի և Վրաստանի օրենսդիրները ստորագրել են համագործակցության փաստաթուղթ
Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների կրթության ու գիտության ոլորտը համակարգող հանձնաժողովների նախագահները ստորագրել են համագործակցության համատեղ հայտարարություն, հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Նշվել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: