March 2024 Page 48

Կեղծ ու թունավոր խաղաղության մասին չմտածեք, հայրենատեր լինելու առաքելությունն իրականացրեք․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքն՝ ուղղված Տավուշում ծառայող զինվորականներին․ «Խաղաղության ձգտողը պետք է չվախենա այդ խաղաղությունը պաշտպանելու պատերազմից։ Մենք արդեն մի մեծ մեղք գործել ենք, մեր տունը տվել ենք թշնամուն։ Ոչ մի վայրկյան չմտածեք կեղծ խաղաղության մասին, չմտածեք թունավոր խաղաղության մասին։ Դուք խաղաղության մարտիկներ եք միայն այն դեպքում, երբ  կպարտադրեք…

Կարդալ ավելին

ԵՄ-ն Հայաստանով հետաքրքրված է հիմնականում որպես պատվար Կովկասում ռուսական ազդեցության դեմ. Ռար

Գիտեք, ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիան կամ բազմավեկտոր քաղաքականությունը ճիշտ բան է. Հետևաբար, Հայաստանի նման երկրներին, որոնք շատ ավելի թույլ են, քան հյուսիսում, արևելքում, արևմուտքում կամ հարավում գտնվող հարևանները, օրինակ՝ Իրանը՝ որպես գլխավոր հարևան, պետք է իրավունք տրվի, լիակատար ազատություն և հնարավորություն տրվի՝ իրականացնելու բազմավեկտոր քաղաքականություն, կնքելու հրադադարի դաշինքներ, զարգացնելու կապերն իր բոլոր հարևանների հետ:…

Կարդալ ավելին

ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան այցերին։ «Կովկասի երկրների շփումները ՆԱՏՕ-ի հետ նրանց ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանը հետևում է, բայց կենտրոնանում է երկկողմ հարաբերությունների վրա»,-նշել է նա։ Դաշինքի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն, ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը։

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք իմ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։ Հուսով…

Կարդալ ավելին