March 2024 Page 63

«Գերեվարված անձանց խոցելիությունն օգտագործելու անբարո գործելաոճ է»․ Հայաստանի հոգևորականաց դասը՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման մասին

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։ «Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան հանցավոր չարախնդությամբ եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը կարգադրել է Հայաստանի Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրել Եվրախորհրդարանի պատգամավորներին

ՀՀ ԱԺ նախաագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել  Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին Հայաստանի  Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու մասին․ «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը…

Կարդալ ավելին

«Հայաստանի համար ընբռնելի է սահմանազատման ընթացքում էքսկլավ/անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը». Վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության համար ընբռնելի է սահմանազատման ընթացքում էքսկլավ/անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը՝ որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու մոտեցումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, դեռեւս Նիկոլ Փաշինյանի ասուլիսից առաջ, ուղարկված հարցմամբ լրատվամիջոցը խնդրել է ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումը…

Կարդալ ավելին