Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության նոր փաստաթուղթ
Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, նախատեսվում է մինչև հուլիս այն ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում իսկապես կունենանք գրեթե ԵՄ անդամության թեկնածու երկրի պատրաստակամության կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ…
