ԵԽ բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը. այս բանաձևը հանրային քննարկման առարկա պետք է դառնա. Նիկոլ Փաշինյան
Եվրախորհրդարանը երեկ ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս բանաձևը անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը։ «Այս բանաձևով ԵԽ-ն արձանագրել է Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի…
