Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուբինյանը քննարկել է ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում նշված է նաև. «Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն…
