Երեւանը տեղեկացրել է Մոսկվային «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Պեսկով
ՌԴ-ն Հայաստանից տեղեկություն է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, Երեւանի հետ շփումները շարունակվում են, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Իսկապես, գերատեսչական նամակն այս հաշվով ստացվել է նաեւ գերատեսչությունների գծով, այժմ շփումներ են իրականացվում։ Ավելին հիմա ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի…
