March 2024 Page 90

Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու համար. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ․   «Սիրելի՛ կանայք,   Ի սրտե շնորհավորում եմ Կանանց տոնի առթիվ:   Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։   Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը,…

Կարդալ ավելին

Հայաստանը դեմ է, որ հաղորդակցային ուղիներով անցնող ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. Միրզոյան

«Տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: Կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա»,-Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։   Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը դեմ է…

Կարդալ ավելին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Սուրեն Պապիկյանին

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․   «ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները»։

Կարդալ ավելին

ՀՀ-ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն. Միրզոյան (Տեսանյութ)

Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոցում» իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում, իհարկե, շնորհակալություն հայտնելով, ԱԳՆ-ում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահների տեղակայման հարցին։

Կարդալ ավելին