September 2024

Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Նրան տեղափոխող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի  և Եվրասիական տնտեսական ֆորումի նիստերին։  

Կարդալ ավելին

«Տիրոջ պատգամների իրագործումով մեր ժողովուրդը պիտի գտնի իր վերելքի ուղիները»․ Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը

Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը: Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները բարեհաջող անցկացվեցին՝ հոգևոր մխիթարություն ու խանդավառություն պարգևելով ամենքին: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը…

Կարդալ ավելին

Լիբանանից 100 000 փախստական է անցել Սիրիա. ՄԱԿ

Լիբանանի վրա Իսրայելի ավիահարվածների պատճառով շուրջ 100 000 լիբանանցի և սիրիացի ստիպված են եղել Սիրիա տեղափոխվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչությունը: «Այս հոսքը չի դադարում։ Վարչության աշխատակիցները ներկա են Սիրիայի հետ սահմանին գտնվող չորս հսկիչ անցակետերում տեղի իշխանությունների և Սիրիայի Կարմիր մահիկի աշխատակիցների հետ միասին՝ աջակցություն ցուցաբերելու նոր ժամանողներին», –…

Կարդալ ավելին

Նորք-Մարաշի մի քանի փողոցներում տևական ժամանակ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Ա.Արմենակյան, Գ.Հովսեփյան, Նորքի Այգիներ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարդալ ավելին