September 3, 2024

Պեսկովը հաստատել է՝ Թուրքիան BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։   Ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Անկարան ակնկալում է շատ մոտ ապագայում ընդունել Ռուսաստանի ղեկավարին։     Պեսկովը նաև հաստատել է, որ Թուրքական իշխանությունները BRICS-ին միանալու հայտ են ներկայացրել։  …

Կարդալ ավելին

ՀՀ-ում 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա է ծնվել, 16-ամյա 2 դեռահաս երեխա է ունեցել. վաղ ամուսնությունների դեմը պետք է առնել

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1-2 տարով բարձրացնել ամուսնության համար թույլատելի տարիքային շեմը։ Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18 է, բայց բացառություններ կան ու, ըստ էության, թույլատրվում է ամուսնանալ 17, 16 տարեկանում: Հիմա առաջարկվում է այդ բացառությունները հանել ու թույլ չտալ…

Կարդալ ավելին

Բեռնատարը Կորյունի փողոցում բախվել է ծառին, որն էլ կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի վրա

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի 21 հասցեի մոտ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը ավտոմեքենան կայանած դիրքից փորձել է շարժվել և բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված…

Կարդալ ավելին

Տուժել է 1140 բնակիչ, վնասվել է 251 բնակելի անհատական տուն ու բնակարան. Լոռու մարզպետը մանրամասներ է ներկայացրել ջրհեղեղի հետևանքներից

  Ընթացիկ տարվա մայիսին հեղեղումներից տուժել է Հայաստանի Լոռու մարզի 6 խոշորացված համայնքի 1140 բնակիչ, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ «Մասնակի կամ ամբողջովին վնասվել է 251 բնակելի անհատական տուն ու բնակարան։ Տուժել է նաև 124 տնտեսվարող։ Բացի անշարժ գույքից, վնասվել են նաև տրանսպորտային միջոցներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 166»,-մանրամասնել…

Կարդալ ավելին