Քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը դուրս չեն շպրտվել ՌԴ տարածքից, բանակցություններ չեն լինի. Շոյգու

Մոսկվան չի բանակցի Կիևի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը չեն արտաքսվել Ռուսաստանի Դաշնության տարածքից։ Այս մասին Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Քանի դեռ մենք նրանց [ուկրաինական զինված ուժերին] դուրս չենք շպրտել մեր տարածքից, մենք, բնականաբար, նրանց հետ բանակցություններ չենք վարի»,- ասել է նա։

Կարդալ ավելին

Օգոստոսին շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 60 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել  է հաշվետվություն 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 158 դեպք:  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 32 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 63 հաշվարկ՝ 60.343.272 ՀՀ դրամի չափով։…

Կարդալ ավելին

«Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է հանդիպում-բանախոսություն պատմաբանների հետ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակից Ասյա Օհանյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել է հանդիպում–բանախոսություն պատմաբաններ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարապետ Վարդանյանի, Հառիճի թանգարանի հիմնադիր Գագիկ Անտոնյանի և բանահավաք Վահե Խուդավերդյանի հետ։ Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում 19-20-րդ դարերի հայոց պատմության մասին և հատկապես այդ ժամանակահատվածի նշանակալից ու…

Կարդալ ավելին

Ձորաղբյուրում կիսակառույց շինությունից քաղաքացին ընկել է փոսը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նոր թաղամասի 4-րդ փողոցում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարար ծառայության հաղորդմամբ,դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Կարդալ ավելին