September 11, 2024

Հրազդան ՋԷԿ-ի տարածքում երեկ օդի բալոնն է պայթել․ Ընկերությունը հայտարարություն է տարածել

Հրազդանի ՋԷԿ ԲԲԸ-ն հայտարարություն է տարածել երեկ իր տարածքում տեղի ունեցած պայթյունի մասին․ «Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցվող և դեռևս վերջնական շահագործման չհանձնված գործարանին կից, արտադրական տարածքից դուրս գտնվող հատվածում իրականացված մոնտաժային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պատահար՝ օդի բալոնի պայթյուն, որը, ցավոք, մարդկային զոհի պատճառ է դարձել, մի քանի աշխատակիցներ տարբեր աստիճանի վիրավորումներ…

Կարդալ ավելին

Գուրգեն Արսենյանի հավատարմագրերի պատճենն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը․ քննարկել են նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների ներկա վիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է  Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին, նա ՌԴ փոխարտգործնախարարին է հանձնել իր  հավատարմագրերի պատճենը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունից։ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև հեռանկարները։ Նշվում է նաև, որ Միխայիլ Գալուզինը հաջողություն է մաղթել Գուրգեն Արսենյանին՝…

Կարդալ ավելին

Զախարովան Հայաստանի իշխանություններին կոչ է անում թեթևամտորեն չվերաբերվել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը

Հայաստանը Ռուսաստանին պաշտոնապես չի դիմել և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները  չեղյալ հայտարարելու ցանկություն չի հայտնել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք չենք լսել, որ այդպիսի ցանկություն կա։ Այդ ցանկության մասին մեզ չեն հայտնել ո՛չ դիվանագիտական ուղիներով, ո՛չ հրապարակային հարթակներում։ Ես այդպիսի բան չեմ լսել։ Մենք նման հայտարարությունների չենք…

Կարդալ ավելին

Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է 13 ՃՏՊ, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 10-ից 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության 1 դեպք։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, 15 մարդ ստացել է…

Կարդալ ավելին