September 16, 2024

Նիդերլանդների Ալմելո քաղաքում կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունը

Նիդերլանդների Ալմելո քաղաքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ծուխը և տեղի հայ համայնքը մեծ շուքով նշեցին եկեղեցու օծման 20-ամյակը: Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությունից։ Առաջին եկեղեցին հիմնադրվել էր 1991 թվականին՝ համայնքի նվիրատվությամբ գնված մանկապարտեզի շենքում: Հետագայում, այդ շենքի վաճառքից ստացված գումարը և համայնքի հավաքած հանգանակությունը թույլ տվեցին 2002 թվականին նախաձեռնել…

Կարդալ ավելին

1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին

Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, «Կիա Ռիո» մակնիշի մեքենան Նավուր-Թթուջուր ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը: Վարորդը՝ 47-ամյա Արթուր Թ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու ուղևորները: Կատարվում է նախաքննություն:

Կարդալ ավելին

Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի զենք չի փոխանցել Մոսկվային

Իրանական կողմը Ռուսաստանին ոչ մի զենք չի փոխանցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  սեպտեմբերի 16-ին իր առաջին ասուլիսի ժամանակ ասել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Միգուցե նախկինում ինչ-որ բան փոխանցվել է, շատ տարիներ առաջ, քանի որ արգելքներ կամ պատժամիջոցներ չեն եղել, բայց իմ կառավարության գալուց ի վեր մենք Ռուսաստանին ոչինչ…

Կարդալ ավելին

Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր: Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ին կկայանա Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է: Մանրամասներն՝ այստեղ։

Կարդալ ավելին