Վթարային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 17 -ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 9:00-19:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն գյուղերի և  Անուշավան գյուղի 29-33 փողոցների ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին

Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ: «Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաև վարորդների փաստաթղթերին և առողջական վիճակին: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորում ենք տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին վիճակում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի…

Կարդալ ավելին

Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ ՔԿ

2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական…

Կարդալ ավելին

Վերին Լարսում սահմանափակումներ են մտցվել

Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Կազբեկի-Վերին Լարս»  անցակետում տրանսպորտային միջոցների համար սահմանափակումներ են մտցվել։ Սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 2-ը, ժամը 06։00-09։00, արգելվելու է  տրանսպորտային միջոցների տեղաշարժը «Կազբեկ» անցակետով՝ Ռուսաստանից դեպի Վրաստան և Վրաստանից դեպի Ռուսաստան։ Պատճառը մաքսակետի և ճանապարհի վերականգնման և արդիականացման աշխատանքներն են, մնացած ժամերին անցակետը կգործի սովորական ռեժիմով։ Հիշեցնենք՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային…

Կարդալ ավելին