Երեք օրում բացահայտվել է հանցագործության 194 դեպք. Գրանցվել է 45 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 61 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման ՝ 19-ական, հոգեկան…

Կարդալ ավելին

Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք։ Դիլիջան քաղաքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերվել է փայտի թեփի պարկերով քողարկված, «հաճարենի» տեսակի ծառից պատրաստված 4.8խմ կողահատ տախտակ։ Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։ Տեսչական մարմնից հայտնում են, որ ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ…

Կարդալ ավելին

«Մերսեդեսի» վարորդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից օդ էր կրակել

Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Գարգառ գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի մեքենայից, ընթացքի ժամանակ, կրակոցի ձայն են լսել: Ոստիկանության հաղորդմամբ, պարեկներն անմիջապես կանգնեցրել են «Մերսեդեսը»: Նրանք սրահի տեսանելի հատվածում նկատել են պարկուճ, իսկ նստելատեղի տակ՝ ատրճանակի նմանվող առարկա ու պահեստատուփ: Վարորդը և երկու ուղևորները, խուլիգանություն կատարելու հիմնավոր պատճառով, մեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության…

Կարդալ ավելին

Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը

ՆԳՆ հայտարարություն է տարածել․ «ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաև վարորդների փաստաթղթերին և առողջական վիճակին: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորում ենք տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին…

Կարդալ ավելին