Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդումներ է անում», ինչը բացարձակապես «ընդունելի չէ» Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար: Այս մասին գրում է isna.ir կայքը: Նա Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը կոչ է արել «խիստ նախազգուշացում» անել ռուսական կողմին։ «Երկրի դիվանագիտական համակարգը ռուսներին պետք է լուրջ…

Կարդալ ավելին

2 տարի է, փաստացի, ինչ Երևան քաղաքը կոյուղի է կառուցում. Տիգրան Ավինյանը՝ հեղեղումների մասին

Սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքի բազմաթիվ հասցեներում ջրի կուտակումներ են եղել։ Երևույթը ևս մեկ անգամ վկայեց, որ ունենք թերի կառուցված համակարգ և լուրջ վերակառուցման անհրաժեշտություն է զգացվում այս համակարգում, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ «Շատ հատվածներում այլևս չի բավարարում թողունակությունը։ Բոլոր հետևանքներն այս պահին վերացված են, բոլոր ստորգետնյա անցումները մաքրված…

Կարդալ ավելին

Սեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են

ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.026 դրամով։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 390.19 դրամ է: Փոխանակման կետերում դոլարի առքը 385   դրամ է, վաճառքը՝ 388.5։ Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 423.72 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին…

Կարդալ ավելին

Հոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցին

Սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով նահատակված ու սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հոգիների խաղաղության համար: Այս մասին հայտնում են Արցախի թեմից։ «Կոչ ենք անում միահամուռ կերպով մեր աղոթքները վերառաքենք Ամենակարող…

Կարդալ ավելին