Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան.ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։ «Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տորում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթեցին

Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթանակներ տարան։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Շվեդիային։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանն (2649) ու Ռոբերտ Հովհաննիսյանն (2619) պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։ Գաբրիել Սարգսյան (2646) երրորդ խաղատախտակին սպիտակ ֆիգուրներով հասավ հաղթանակի։ Հայաստանի հավաքականն առաջին չորս…

Կարդալ ավելին

Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 17-20-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է…

Կարդալ ավելին