September 17, 2024

Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը ուխտերթ  է կազմակերպում դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, 2024թ. սեպտեմբերի 28-ին և 29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները: Ուստի, սիրելիներս, եկեք այս առիթներով  2024թ․ սեպտեմբերի 30-ին` երկուշաբթի, ժամը 09:00-ին՝ Երևան քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց…

Կարդալ ավելին

Սարիգյուղ բնակավայրում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել՝ ողբերգական ավարտով

Սեպտեմբերի 17-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է։ «Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված գյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու…

Կարդալ ավելին

Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում հայ չի մնացել. «Հիշատակի և հույսի» երեկո՝ Բրյուսելում

Համագործակցաբար Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես, Գերմանիայի «Մունք» նախաձեռնության և Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի հետ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 13-ին, Բրյուսելի հայկական եկեղեցում, կազմակերպել է «Հիշատակի և հույսի» երեկո։ Միջոցառման ժամանակ հիշատակվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնիկ ժողովրդի ամբողջական էթնիկ զտումների առաջին տարելիցը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի…

Կարդալ ավելին

Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատախազությունից։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մայիսի 31-ին հրապարակած որոշմամբ Սերժ Սարգսյանն արդարցվել էր` հանցակազմի բացակայության հիմքով։ Սերժ Սարգսյանի գույքերի վրա դրված կալանքը վերացվել էր։ «Մենք բազմիցս ենք ասել, որ գործում ապացույցներ չկան։…

Կարդալ ավելին