September 21, 2024

60 հատ դեղահաբ խմած 16-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Մուրացան» հիվանդանոցում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված բժշկական կենտրոնում երեխա է մահացել: Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ղ.-ն է: Վերջինս սեպտեմբերի 19-ին իրենց տանը կյանքին վերջ տալու նպատակով…

Կարդալ ավելին

Պաշտպանենք անկախությունը՝ Հայաստանը հեռու պահելով տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը խաթարող բոլոր տեսակի զիջումներից ու համաձայնագրերից․ Արամ Ա կաթողիկոս

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձը ՀՀ անկախության օրվա կապակցությամբ․ «Այսօր 21 Սեպտեմբեր է. Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրն է. այլ խօսքով, սովորական օր չէ՛, պէտք չէ՛ ըլլայ իւրաքանչիւր հայու եւ ողջ հայութեան համար։ Մեր պատմութեան ընթացքին Հայաստանի անկախութեան համար պայքարեցանք, ստեղծագործեցինք, նոյնիսկ արիւն թափեցինք այն խոր գիտակցութեամբ, որ անկախութիւնը Աստուածատուր իրաւունք է եւ, հետեւաբար,…

Կարդալ ավելին

Ուզում եմ հատկապես կոչ անել երիտասարդներին՝ առաջնորդվեք հայրենասիրությամբ ու ազգային արժեհամակարգով

Սիրելի հայրենակիցներ, Անկախությունն ու ինքնիշախանությունը մեծագույն արժեքներ են, ժողովուրդների և պետությունների գոյության ու զարգացման գրավականը։ Մեր ժողովուրդը դժվար ու անձնազոհ պայքարով է ձեռք բերել իր անկախությունը, վերականգնել պետականությունը և այսօր էլ, ցավալիորեն, շարունակվում են այդ դժվարությունները և չի ավարտվել մեր պայքարը։ Ներքին, տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերները, 2023 թվականի Արցախի հայաթափումը թույլ չեն տալիս տոնական տրամադրությամբ…

Կարդալ ավելին

Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը  շնորհավորական ուղերձներ են հղել Անկախության օրվա կապակցությամբ։ Պուտինի ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։ Մաղթում եմ…

Կարդալ ավելին