September 23, 2024

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության և Եվրաջասթի միջև այսօր ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն: Այս մասին հայտնում են Դատախազությունից։   «Փաստաթուղթը կարգավորում է Համագործակցության հարցերով…

Կարդալ ավելին

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին շրջվել է հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը*

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել  են  «Ford Transit»-ը  և  մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Iveco»-ն կողաշրջվել է: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Կարդալ ավելին

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն: «Պատիվ էր Իջևանում նախորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանիայի խորհրդարանի և  Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությանը», – այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: Կողմերի միջև տեղի է ունեցել…

Կարդալ ավելին

Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին, ահազանգեր էին ստացվել այն մասին, որ…

Կարդալ ավելին