Քյարամյանը փոխատեղումներ է անում ՔԿ-ում

Քննչական կոմիտեից տեղեկացնում են․ «ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր…

Կարդալ ավելին

Լուկաշենկոն հայտարարել է, որ հարկավոր է պատրաստվել պատերազմի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի պատերազմի: Նա միևնույն ժամանակ ցանկություն է հայտնել, որ այդ պատերազմը տեղի չունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը: «Հին բանաձև է՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել (թեև ինչո՞ւ մենք պետք է որևէ մեկի մոտ արդարանանք),…

Կարդալ ավելին

Արարատում բախվել են «Dodge»-ն ու «ՈՒԱԶ»-ը. վիրավորներն օրեր առաջ վնասվածքներից կոմայի մեջ գտնվող երեխայի հարազատներն են

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ապա Վեդիի ԲԿ-ի շտապօգնության…

Կարդալ ավելին

Միրզոյանն Ալժիրի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Հարավային Կովկասում անվտանգային…

Կարդալ ավելին