Գազամատակարարման անջատումներ կլինեն մի շարք մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «ՈւՊԷ» և Ներքին Այգեստան թաղամասերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Զառ, Ակունք, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս,…

Կարդալ ավելին

Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ԱԳՆ

Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ:

Կարդալ ավելին

«Կասպերսկի». Հայաստանում գտնվող օգտատերերի վրա ծածկագրող շորթիչների գրոհների քանակը քառապատկվել է

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին 8 ամիսներին հետ են մղել Հայաստանում գտնվող կորպորատիվ և տնային օգտատերերի համակարգիչների վրա ծածկագրող շորթիչների 26 149 գրոհ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հետ է մղվել 6 397 գրոհ։ Այդ գրոհների քանակն ավելի քան քառապատկվել է։ Ընկերության փորձագետները զգուշացնում են, որ ծածկագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տվում ոչ մի…

Կարդալ ավելին

ՍԴ նախագահը՝ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալված գործընթացների մասին

«Չի կարող որևէ միջազգային պայմանագիր, որը Սահմանադրությամբ նախատեսված կարգով պետք է վավերացվի ու վավերացման ենթակա է, առանց Սահմանադրական դատարան անցնելու՝ գնա վավերացման։ Չկա որևէ պայմանագիր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Նա նշեց, որ եթե կա մի միջազգային պայմանագիր, որը  պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն Հայաստանի համար իրավական ուժ չունի։…

Կարդալ ավելին