ՍԴ-ն այսօր կքննի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը: Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա,…

Կարդալ ավելին

Ջրաշեն թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 01։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում: ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է…

Կարդալ ավելին

Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի մոտ ավտոմեքենաներ են հրդեհվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի…

Կարդալ ավելին