September 27, 2024

ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածելու մասին օրինագծին։«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի…

Կարդալ ավելին

Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Պեկինի բաց մրցաշարում: Խաչանովը մրցել է Իսպանիան ներկայացնող Ռոբերտ Կարբալեսի հետ: 1 ժամ 41 րոպե տևած մրցախաղում Խաչանովը հաղթել է երկու սեթում` 6:4, 6:3 հաշվով:   Այսպիսով, Խաչանովը դուրս է եկել մրցաշարի երկրորդ շրջան։ Նրա մրցակիցը կլինի արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն։  

Կարդալ ավելին

2024-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ. ՊԵԿ

եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ։   Կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով,…

Կարդալ ավելին

«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ». Յան Պլեշինգերն այցելել է Եռաբլուր

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերն այցելել է Եռաբլուր։ «Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։ Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը…

Կարդալ ավելին