Հայոց ցեղասպանության թեման կներառվի Ավստրալիայի խոշորագույն նահանգի դպրոցների կրթական ծրագրերում

Հայոց ցեղասպանության թեման ներառվելու է Ավստրալիայի խոշորագույն նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի դպրոցներում՝ պատմության դասի ծրագրում, որը թողարկել է նահանգի Կրթական ստանդարտների մարմինը: Այս մասին հայտնում է anc.org.au-ն։ Նշվում է, որ աշակերտները կծանոթանան նաև ասորիների և հույների ցեղասպանության թեմաներին: Որոշումն ուժի մեջ կմտնի 2027-ին։

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց

Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը զորակցել և իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն…

Կարդալ ավելին

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռից հայտնում են, որ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին «Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարք հայրն իր մասնակցությունը կբերի Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Սուրբ…

Կարդալ ավելին