Իրանը հեշտացրել է հայկական ավտոմեքենաների մուտքը Իրան

Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը նոր նախաձեռնություն է ներկայացրել՝ հեշտացնելու Հայաստանից տրանսպորտային միջոցների մուտքը Իսլամական Հանրապետություն, գրում է Tehran Times-ը: Ծրագիրը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի կրճատմանը և անդրսահմանային ճանապարհորդությունների արագացմանը, պաշտոնապես մեկնարկել է շաբաթ օրը Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի մասնակցությամբ արարողության ժամանակ: Նախաձեռնության շրջանակներում Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիներն այսուհետ…

Կարդալ ավելին

Երեւանում ընթանում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը (ուղիղ)

Երեւանում սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին ընթանում են երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։ Սեպտեմբերի 30-ին նիստերն ընթանում են պանելային քննարկումների ձեւաչափով։ Բանավեճերի եւ ելույթների թեմաներն են. ենթակառուցվածքը եւ լոգիստիկան գյուղատնտեսությունում, ժամանակակից մարտահրավերները եւ լուծումները; իրավակիրառ պրակտիկան եւ հակամենաշնորհային կարգավորման զարգացումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առեւտրային հարթակները; բիզնեսի եւ պետության շահերի հավասարակշռությունը,…

Կարդալ ավելին

Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

2024 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության (իրավասությունը՝ ողջ Պուլիայի շրջանում) հանդիսավոր բացումը։ Հյուպատոսության գրասենյակը գտնվում է Corso Vittorio Emanuele 30 հասցեում, Բարի քաղաքի սրտում և Պուլիայի շրջանի քաղաքական և մշակութային հաստատությունների գլխավոր շենքերի հարևանությամբ։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից: «Բացման արարողությունը մեկնարկեց Պետրուցելիի թատրոնի տենոր Ռաֆաելե Պաստորեի…

Կարդալ ավելին

Լարսի ավտոճանապարհը հոկտեմբերի 1-ից կգործի առանց ժամային սահմանափակումների

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին