September 2024 Page 16

Կապանի քաղաքապետը քաղաքական է համարում իրեն առնչվող քրգործը․ Իրավապահների ուշադրության ներքո է հայտնվել Սյունիքում Բագրատ Սրբազանին ջերմ ընդունելուց հետո

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը քաղաքական է համարում իրեն առնչվող քրեական գործը՝ այն կապելով Բագրատ Սրբազանին ջերմ հյուրընկալելու հետ։   «Իմ կարծիքով, այո, քաղաքական գործընթացներ այստեղ հնարավոր են, որովհետև քրեական վարույթը նախաձեռնվում է անմիջապես դրանից 1-2 ամիս հետո ու դրանից հետո էլ որոշակի զարգացումներ կան՝ կապված Կապանի «Նորոգշին»-ի այլ գործընթացների հետ: Էլի քրեական վարույթ է նախաձեռնվում…

Կարդալ ավելին

Կիպրոսի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:   Պալմասը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Կարդալ ավելին

Փողոց է փակվելու Երևանում

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․   «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ից, մինչև հոկտեմբերի 15-ը փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ. – Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ. – Տիչինայի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը»:

Կարդալ ավելին

«Հայ Ֆեստ»-ն այս տարի կանցկացվի «Երազանքների Փառատոն» խորագրով

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը՝ «Երազանքների Փառատոն» խորագրով։   Փառատոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 18-են, որոնց թվում են՝ Իտալիան, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը, Բելառուսը և այլ երկրներ։   Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը…

Կարդալ ավելին