September 2024 Page 20

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում

Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։

Կարդալ ավելին

Շուրջ 10 օր Լարսի ավտոճանապարհը փակ է լինելու

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին

Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Սպիտակ քաղաքի որոշ հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա, Ա.Ավետիսյան փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների և «Ցողանուշ Սահակյան» ԱՁ-ի գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Կարդալ ավելին

Տավուշում տղամարդը 87-ամյա հարևանուհու այգուց փորձել է ընկույզ գողանալ, սակայն ծառից ընկել և կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 22-ին գողության դեպք է եղել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 02։00-ի սահմաններում ընկուզենու ծառից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա, ձախ թիակի կոտրվածք, գոտկային ողերի փուշ ելուների կոտրվածք» ախտորոշմամբ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ…

Կարդալ ավելին