September 2024 Page 21

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն աճել է

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը Հայաստանում կազմել է 751 հազար 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 հազար 536-ով կամ 4.8%-ով: Այս մասին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Կարդալ ավելին

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը: Հայտնում են ՀՀ պատպանության նախարարությունից:

Կարդալ ավելին

Օկուպացված է մնում 1456 պատմական և մշակութային հուշարձան․ Ադրբեջանը զգալի վնաս է հասցրել և հասցնում Արցախում հայկական մշակութային ժառանգությանը

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող շարունակական վայրագություններն ու վանդալիզմը: Հայտարարությունում նշված է․ «Հայաստանի և հայ ժողովրդի սերնդեսերունդ մեզ փոխանցված պատմական և մշակութային հարստությունն այսօր վտանգի տակ է և անօրինական ու անմարդկային գործողությունների է ենթարկվում Ադրբեջանի կողմից: Արցախի ու տարածաշրջանի մշակութային ժառանգությունը վերջին 30 տարիների…

Կարդալ ավելին

Վտանգված է «Շիկահող»-ը, մի մասը զավթելուց հետո ադրբեջանցիները 10 000 ծառ են կտրել, Ներքին Հանդի ջրի ակունքները մնացել են օկուպացված տարածքներում, կորսվել են արոտավայրերը, ամեն օր ականներ են պայթում

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում  ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ։ Աշխատանքների ամփոփագրում  նշված է․ «Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։…

Կարդալ ավելին