September 2024 Page 24

Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի

Երևանում սեպտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ին, 29-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝…

Կարդալ ավելին

Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի

Երկուշաբթի օրը Լիբանանի հարավային և արևելյան բնակավայրերի վրա իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի, այդ թվում՝ 50 երեխա։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Լիբանանի ժամանակավոր կառավարության առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։ Նախկինում հայտնել էին 492 զոհի և 1645 վիրավորի մասին։ «Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ավիահարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 558-ի,…

Կարդալ ավելին

Սա կլինի սրբավայր արցախցիների համար. Եռաբլուրում կայացավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքը

Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը: «Արցախի կանչը» հուշակոթողի ճարտարապետ Միքայել Սարգսյանն ասաց, հուշակոթողի տարածքը 500 քմ է,  բուն կոթողը լինելու է 6 մետր բարձրության։ Նրա ներկայացմամբ, կոթողը…

Կարդալ ավելին

ՊԵԿ. Ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագիրը կարող է լրացվել նաև մաքսային մարմնի կողմից

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող է լրացվել նաև մաքսային մարմնի կողմից։ Նորամուծության արդյունքում փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ապրանքները, որոնք չեն դիտարկվում անձնական օգտագործման ապրանքներ, այսուհետ հնարավոր է հայտարարագրել ոչ միայն մաքսային միջնորդների…

Կարդալ ավելին