September 2024 Page 35

Բանակը դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին: Մեր ժողովուրդը գիտակցաբար ու…

Կարդալ ավելին

Պատերազմը չի ավարտվել, և կորուստները շարունակվում են ներկայիս իշխանությունների ապիկար գործունեության պատճառով. Օհանյան

Որքան էլ ծանր լինի իրականության բեռը, պարտավոր ենք մի կողմ դնել ցավն ու պատվով պաշտպանել մեր Անկախությունը, անվտանգությունը, ապրելու և արցախցիների հետվերադարձի իրավունքը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուղերձում: «Ազգային տոնացույցում սեպտեմբերը Անկախության խորհուրդն ուներ հայ ժողովրդի համար, մայիսը՝ Հաղթանակների, որոնք իրավամբ կերտել էինք Հայաստանում,…

Կարդալ ավելին

Պետականությունը կենսունակ է, երբ ապրում է յուրաքանչյուրի մեջ, յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում. Արմեն Սարգսյան

Այսօր Հայաստանի Անկախության տոնն է, անկախություն, որը սերունդներ էին երազել, որի համար սերունդներ են նվիրաբերել իրենց կյանքը, միտքն ու ուժը։ Այս մասին իր ուղերձում գրել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «33 տարի առաջ մենք քվեարկեցինք հանուն անկախ պետականության: Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը: Պետականությունը կենսունակ է, երբ…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ ուղերձում։ «Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը», – նշել է Էնթոնի Բլինքենը: ԱՄՆ պետքարտուղարը…

Կարդալ ավելին