September 2024 Page 36

Վերահաստատում եմ ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել է իր հանձնառությունը հայ-ղազախական հարաբերությունների առավել ամրապնդման հարցում: Այդ մասին ասված է Տոկաևի`Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում։ Ղազախստանի նախագահը նշել է, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Նա Հայաստանի ժողովրդին մաղթել է բարեկեցություն և…

Կարդալ ավելին

Եղբայրական հայ ժողովրդին այս դժվարին շրջանում մաղթում ենք կայուն ապագա, ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային ՀՀ-ի կողքին. ՌԴ դեսպանության շնորհավորանքը

Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության անկախության օրը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից: «Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման: Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես…

Կարդալ ավելին

Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև. հրամայական է միախորհուրդ ու միասնական լինելը. Կաթողիկոսի ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ. «Անկախության նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին: Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ: Այս վսեմ…

Կարդալ ավելին

Կարևոր է ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը. Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով: «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա…

Կարդալ ավելին