September 2024 Page 37

Հայաստանը նշում է Անկախության օրը. մեր երկիրը 33 տարեկան է

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ «Այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի…

Կարդալ ավելին

Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում։ «Ես այսօր ելույթ կունենամ և՛ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ, որն իր և իր ընտանիքի օրինակով տեսել և իր վրա զգացել է Ադրբեջանի կողմից համակարգային կերպով վարված ցեղասպանական քաղաքականության հետևանքները, վախի և ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի ներքո բռնությամբ տեղահանվել իր հայրենիքից, և՛…

Կարդալ ավելին

«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել է

«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է  տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում  ԿարենՀակոբյանը, մեղադրյալի կարգավիճակով, ձերբակալվել է։ «Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում»,- նշել է Աբրահամյանը։

Կարդալ ավելին