September 2024 Page 40

Արմեն Գրիգորյանը, գուցե, չգիտի, բայց պետք է հիշեցնել, որ ՌԴ-ն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը. Զախարովա

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գուցե, չգիտի, բայց պետք է հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գրիգորյանի մասնակցությունը Ուկրաինայի պարենային անվտանգության թեմայով արևմտյան երկրների կազմակերպած քննարկմանը։ Ըստ նրա, գուցե, ելնելով դրանից պետք էր Ռուսաստանի հետ տեսակոնֆերանսի մասնակցել և…

Կարդալ ավելին

Մահացել է Արտաշես Գեղամյանը

Մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։ Նա 74 տարեկան էր։ 1997թ. նա հիմնադրել և գլխավորել է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը: 1998, 2003 և 2008թթ. նա առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Արտաշես Գեղամյանը  Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր է եղել։

Կարդալ ավելին

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 23։41-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «VAZ» մակնիշի…

Կարդալ ավելին

Դեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան

«Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք, մենք աշնանը  ունենում ենք նաև փոքրիկ ամառ»,-գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Նշենք, որ կենտրոնի կանախատեսումների համաձայն, առաջիկա օրերը կլինեն տեղումնառատ։

Կարդալ ավելին