September 2024 Page 70

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Փափազյան փ․ )։ Մասնավորապես՝ – պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել, – առաստաղների…

Կարդալ ավելին

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Էրեբունի վարչական շրջանի, Նոր Խարբերդի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի, Արցախի թաղամասի առանձնատների (մասնակի), Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը` Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի Զոնալ…

Կարդալ ավելին

Հայաստանի իշխանության զիջողական, պարտվողական քաղաքականության հիմքում նաև 2 տարի առաջ այս օրը ադրբեջանական ագրեսիայի ծանր հետևանքներն են

2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով, որի հետևանքով մեր երկրի մի շարք մարտավարական, ռազմավարական հատվածներ, բարձունքներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Սրանով Ադրբեջանը ոչ միայն մեծ առավելության հասավ ռազմական առումով, այլ հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում հանդես…

Կարդալ ավելին

Աղավնաձոր բնակավայրին հարող հողամասի նկատմամբ ճանաչվել է ՀՀ սեփականության իրավունքը. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի սեպտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է, և Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 5000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Դատարանի վճռով շուկայական արժեքին մոտարկված՝ ընդհանուր 9 մլն…

Կարդալ ավելին