September 2024 Page 74

ՆԳՆ ներկայացուցիչները Չիկագոյում մասնակցել են Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին

Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) աջակցությամբ՝ սեպտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում էր ՀՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, հայտնում են ՆԳ նախարարությունից։ Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերի պատասխանատու Կարինե…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը հօգուտ Հայաստանի կփոխանցի 200 մլն դրամ

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Տեղեկացնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի…

Կարդալ ավելին

Ինչ եղանակ է սպասվում այսօր

Երևանում սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +31-+33 աստիճան տաքություն։ Մարզերում սեպտեմբերի 12-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 13-14-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է…

Կարդալ ավելին

Հայաստանի ՊՆ-ից հերքում են Ադրբեջանին

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին…

Կարդալ ավելին