Մենք ասում ենք` եկեք ստորագրենք համաձայնեցված կետերով պայմանագիրը ու շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը, Ադրբեջանն ասում է` չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Խաղաղության պայմանագրում կա 13 հոդված, որ պաշտոնապես համաձայնեցված է, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված է, թղթի վերնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է, ևս երեք հոդված մասնակի է համաձայնեցված, կան մասեր, որոնք համաձայնեցված չեն: Կա մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ»,- ասաց նա: Փաշինյանի խոսքով` այն, ինչը համաձայնեցված է, անդրադառնում է երկու պետությունների հարաբերության հիմնարար…