September 2024 Page 81

Սասուն Բադասյանին ազատեցին 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սասուն Բադասյանին  5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, Սասուն Բադասյանին ազատել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:

Կարդալ ավելին

Փաշինյանը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ տարբեր հարցեր է քննարկել

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բետելի այցը Հայաստան՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է քննարկելու Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցերն ու փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու…

Կարդալ ավելին

Զգուշացում. ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ

Զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվամբ, որի միջոցով դիմած քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրում, այս մասին հաղորդում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: «Հորդորում ենք ուշադիր լինել նման էջերի հետ գրագրություն վարելուց, ձեռնպահ մնալ նշված էջերի հորդորով գումարներ փոխանցելուց կամ Ձեր մասնակցությամբ կատարողական…

Կարդալ ավելին

Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի՝ չի քննարկվում. Միրզոյանը՝ Նախիջևանի ճանապարհի մասին

Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի՝ չի քննարկվում, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Նախիջևանի ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերության հանձնելու մասին հարցին։   «Մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է։…

Կարդալ ավելին