Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Պեկինի բաց մրցաշարում: Խաչանովը մրցել է Իսպանիան ներկայացնող Ռոբերտ Կարբալեսի հետ: 1 ժամ 41 րոպե տևած մրցախաղում Խաչանովը հաղթել է երկու սեթում` 6:4, 6:3 հաշվով:   Այսպիսով, Խաչանովը դուրս է եկել մրցաշարի երկրորդ շրջան։ Նրա մրցակիցը կլինի արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն։  

Կարդալ ավելին

2024-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ. ՊԵԿ

եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ։   Կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով,…

Կարդալ ավելին

«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ». Յան Պլեշինգերն այցելել է Եռաբլուր

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերն այցելել է Եռաբլուր։ «Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։ Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը…

Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանության թեման կներառվի Ավստրալիայի խոշորագույն նահանգի դպրոցների կրթական ծրագրերում

Հայոց ցեղասպանության թեման ներառվելու է Ավստրալիայի խոշորագույն նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի դպրոցներում՝ պատմության դասի ծրագրում, որը թողարկել է նահանգի Կրթական ստանդարտների մարմինը: Այս մասին հայտնում է anc.org.au-ն։ Նշվում է, որ աշակերտները կծանոթանան նաև ասորիների և հույների ցեղասպանության թեմաներին: Որոշումն ուժի մեջ կմտնի 2027-ին։

Կարդալ ավելին