5 մլն դրամի աջակցություն հատկացվեց զոհված քաղաքացիական անձի ընտանիքին

5 մլն դրամի աջակցություն հատկացվեց զոհված քաղաքացիական անձի ընտանիքին

Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2023-ի պետական բյուջեում և 5 մլն դրամ հատկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Համաձայն «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերության (սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ կառավարության սահմանած կարգով և չափով՝ հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերի համար)՝ զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրվում է միանվագ 5.000.000 դրամ գումարային հատուցում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում 2022-ի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձի ընտանիքի անդամը, սակայն, օրենքով սահմանված գումարային հատուցումը վճարելու համար ՀՀ պետական բյուջեով միջոցներ նախատեսված չեն:

Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով զոհված քաղաքացիական անձի ընտանիքին կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ 5 000 000 դրամի չափով»:

Զոհված քաղաքացիական սոցիալական աջակցության տրամադրման նամար ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից,  նախատեսվում է հատկացնել 5.000.000 ՀՀ դրամ՝ թվով 1 շահառուի սոցիալական աջակցություն տրամադրելու համար:

Leave a Reply

Your email address will not be published.