Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է GG ընկերության բեռնատար մեքենան վնասում Երևանի շենքերից մեկի կամարը:
Երևանի քաղաքապետարանից Tert.am-ին հայտնեցին, որ նման դեպքերում պատասխանատու ընկերությունն է պարտավոր վերականգնել վնասը:
«Այս դեպքում ճանապարհային ոստիկանությունը կազմում է նյութեր, որից հետո սկսում է գործընթացն ու տվյալ ընկերությունը, որը հասցրել է վնասը, պարտավոր է այն վերականգնել»,-ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:
Tert.am-ը փորձեց կապ հաստատել GG ընկերության գլխավոր տնօրեն Քնարիկ Գրիգորյանի հետ: Վերջինս հարցի մասին տեղեկանալուց հետո ասաց, որ այս պահին զբաղված է, անծանոթ համար տեսնելու պատճառով պատասխանեց: Ասաց, որ համապատասխան բաժնից մեզ հետ կապ կհաստատեն: Ինչն այդպես էլ չեղավ:
Մենք դարձյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ՝ արդյոք ընկերությունը պատրաստվում է վերականգնել վնասը, սակայն Քնարիկ Գրիգորյանն այլևս չպատասխանեց մեր զանգերին: