24 ժամ մնալու ենք էստեղ. զոհվածների ծնողները նստացույց են անում ՔԿ-ի դիմաց

24 ժամ մնալու ենք էստեղ. զոհվածների ծնողները նստացույց են անում ՔԿ-ի դիմաց

Քննչական կոմիտեի խոշտանգումների վարչության պետ Իվանյանը և քննիչ Մկրտչյանը ասացին, որ չեն իջնելու և մեզ հետ չեն հանդիպելու, մենք հասկացանք, որ այս շենքում աշխատող բոլոր քննիչները իրենց ընտանիքներով, ոչ թե պետության շահն են պահում, այլ իշխանության, կոնկրետ Նիկոլի ու Աննայի ստրուկներն են: Այս մասին ՔԿ-ի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

«Վերջերս Աննան մի գյուղում ասաց, որ 11 հազար դասալիք կա: Այդ 11 հազար դասալիքը ես կարծում եմ՝ մեր իրավապահ համակարգն է: Ես գիտեմ, որ 2021-ի ընտրություններում Հայաստանում ոչ թե 11 հազար, այլ խաղաղություն մուրացող, պատերազմը պարտված դավաճան իշխանությանը 680 հազար դասալիք ձայն տվեց: Մենք էսօր էստեղից չենք գնալու, մնալու ենք էստեղ 24 ժամ: Որ էս շենքից որ քննիչը դուրս գա, երեւի կթքենք վրաները, քանի որ մենք քաջ գիտենք, որ թքելը չի քրեականացվում»,-ասաց նա:

Գալեյանը նաև հավելեց. «Այս քննիչը, որ Գավառից տեղափոխվել է Երևան այն պայմանով, որ էս քրեական գործը ինքը կարճելու է, Արգիշտի Քյարամյանի հետ պայմանավորվել է, և դրանից հետո մնալու է Երևանում, ես այդ քննիչին ասում եմ է՝ այ տականք, այ վիժվածք, բա դու չես մտածո՞ւմ, որ քո ընտանիքին ենք կպնելու, քո կնոջը: Թե՞ տարել ես կնոջդ ու երեխեքիդ պառկացրել ես Նիկոլի ու Աննայի տակը:

Թող մեզ հատիկ-հատիկ զեկուցեն, թե Աննան որտեղի՞ց գիտեր 11 հազար դասալիքի մասին, որ իրենք այս երկու տարում 100 դասալիքի անուն չեն տվել, իսկ իրենց մաման 11 հազար դասալիքի անուն է տալիս»:

Ծնողներից մեկն էլ հավելեց, եթե 11 հազար դասալիք է եղել, կա՞ մեկը, որ դատապարտվել է դրա համար:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները այսօր ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Leave a Reply

Your email address will not be published.