Վերջերս սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվում, որտեղ Երևում էր, թե ինչպես «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը սրճարաններից մեկում նստած է երկու կնոջ հետ, տեսանյութը տարածվում էր այն ենթատեքստով, թե իբր նա գնացել է գուշակի մոտ:
Իրականությունը պարզելու համար Bac TV-ին կապ հաստատեց Տիգրան Արզաքանցյանի հետ, ով մեր հետ զրույցում հեքեց տեղեկատվությունը, թե նա գուշակի մոտ է.
«Հերթական սուտն է. այդ տեսանյութում ես եմ, մայրս և կինս: Այսպիսի ստեր դեռ շատ կլինեն, ես միշտ հասանելի եմ բոլորի համար, յուրաքանչյուր պահի կարող եք ստուգել տարածվող տեղեկատվությունը ու նոր տարածել»: