Ոստիկանների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ. աշխատավարձերը կբարձրանան

Ոստիկանների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ. աշխատավարձերը կբարձրանան

Ոստիկանության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը
Նշվում է, որ նախաձեռնությունը միտված է ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների էական բարելավմանը, ինչպես նաև ոստիկանական համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն:
Ատեստավորման գործընթացը, որպես Ոստիկանության ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի ապրիլ ամսից:

Ատեստավորման ծրագրի գործողության ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:

«Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից /նաև ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ոստիկանական հաստիք զբաղեցնող ծառայողները/:

Leave a Reply

Your email address will not be published.