Դուք ինչո՞ւ մեզ հետ Թուրքիա չեք գալիս․ Թունյանը՝ Մանուկյանին

Դուք ինչո՞ւ մեզ հետ Թուրքիա չեք գալիս․ Թունյանը՝ Մանուկյանին

ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում Բաբկեն Թունյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, ասաց. «Վաղը չէ մյուս օրը մենք Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա, Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում: Եվ այդ պատվիրակության անդամ եք նաև Դուք: Դուք հարցնում եք, թե Ռուբեն Ռուբինյանն ինչո՞ւ է գնում, ես էլ ասում եմ՝ Դուք ինչո՞ւ չեք գալիս: Շատ լավ ամբիոն էր, գայիք, Ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան, օգնեիք, որ մենք մեր տեսակետը տանեինք առաջ: Սա ուղիղ վերաբերում է Ձեր պարտականություններին»:

Թունյանը նշեց՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը շատ բարդ կազմակերպություն է՝ շատ բարդ օրակարգով, և լիքը լուծելու հարց կա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ կոչ արեց Գեղամ Մանուկյանին միանալ իրենց ու գնալ Թուրքիա:

«Եվ այն, ինչ պարոն Մանուկյանն ասել է տարբեր հարթակներում հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի, Ադրբեջանի վերաբերյալ, ինչ մտածում եք՝ եկեք այնտեը:

Նյութը՝  այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.